«Մանչեսթեր Յունայթեդը» ձմեռային տրանսֆերային պատուհանից առաջ հետաքրքրված է երեք հարձակվողներով։
Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, մանկունիացիները հետաքրքրված են Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Դոնի Մալենի, «Շտուտգարտի» հարձակվող Սերու Գիրասիի և «Լայպցիգի» հարձակվող Տիմո Վերների ծառայություններով։
24-ամյա Մալենն այս մրցաշրջանում 23 խաղում դարձել է 6 գոլի հեղինակ, 27-ամյա Գիրասին՝ 19 գոլ է խփել 16 խաղում, իսկ 27-ամյա Վերները 14 հանդիպումներում խփել է 2 գոլ։
The Athletic-ն ավելի վաղ հայտնել էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» ձմռանը միայն երկու խաղացողի կարող է վարձակալել ֆինանսական ֆեյր-փլեյի պատճառով։