«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել 1 ԱՊԼ-ի 18-րդ տուրի «Վուլվերհեմփթոնի» հետ հանդիպմանը (1:2) հարձակվող Քրիստոֆեր Նկունկուի խաղի մասին։
«Ես շատ ուրախ եմ, որ նա գոլ խփեց։ Սա ցույց է տալիս, թե որքան կարևոր կարող է նա լինել մեզ համար։ Մենք չենք կարող շատ ճնշում գործադրել նրա վրա, բայց Քրիստոֆերը մեզ համար առանցքային խաղացող է»,- ասել է արգենտինացի մարզիչը «Վուլվզի»դեմ խաղից հետո:
«Վուլվերհեմփթոնի» դեմ խաղում Նկունկուն խփեց իր առաջին գոլը «Չելսիի» կազմում։ Հարձակվողը ծնկի վնասվածքի պատճառով խաղադաշտ դուրս չէր եկել մրցաշրջանի մեկնարկից։