Ջիմ Ռեթկլիֆը կդառնա «Մանչեսթեր Յունայթեդի» բաժնետեր։
Ակումբը հայտարարել է, որ համաձայնվել է բրիտանացի միլիարդատիրոջը վաճառել բաժնետոմսերի 25%-ը։ Գործարքը գնահատվել է 1,25 միլիարդ ֆունտ ստեռլինգ:
Հաղորդվում է, որ Պրեմիեր լիգայի հետ հաստատումները տևելու են վեցից յոթ շաբաթ մինչև գործարքը պաշտոնապես կկայանա։
Ineos ընկերությունը, որը պատկանում է Ռեթկլիֆին պատասխանատու կլինի «Յունայթեդի» ֆուտբոլային գործողությունների համար: Հաղորդվում է, որ ակումբում 300 մլն դոլար ներդնելու մտադրություն կա՝ 200 մլն դոլար կվճարվի գործարքի ավարտին, ևս 100 մլն դոլար մինչև 2024 թվականի վերջ։
Ջիմ Ռեթկլիֆը Ineos քիմիական ընկերության ղեկավարն է։ Նրա կարողությունը գնահատվում է 29,6 միլիարդ ֆունտ ստեռլինգ, ինչը նրան դարձնում է Մեծ Բրիտանիայի երկրորդ ամենահարուստ մարդը: