«Բետիսի» կիսապաշտպան Իսկոն նոր պայմանագիր կկնքի ակումբի հետ։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ աղբյուրի՝ 31-ամյա իսպանացու նոր համաձայնագիրը նախատեսված կլինի մինչև 2027 թվականի հունիսը։
Իսկոն «Բետիսում» հանդես է գալիս այս տարվա հուլիսից։ Նա թիմի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 23 հանդիպում, դարձել 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Կիսապաշտպանի գործող պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է մրցաշրջանի վերջում։