«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին 2023/24 մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ ակումբից։
Sport.es-ի տվյալներով՝ 34-ամյա ֆուտբոլիստի խաղից դժգոհությունն աճում է «Բարսայի» ղեկավարության մոտ: Կատալոնացիները դիտարկում են լեհին ամռանը վաճառելու տարբերակը։ Տարբերակներից մեկը Սաուդյան Արաբիան է: Այս դեպքում «Բարսելոնան» հաշվի կառնի՝ արդյոք ֆուտբոլիստն ինքը ցանկանո՞ւմ է հեռանալ, թե՞ ոչ։
Աղբյուրի համաձայն, «Բարսան» արդեն կապ է հաստատել արաբ գործակալի հետ (բոլոր տրանսֆերները Սաուդյան Արաբիա պետք է կատարվեն երկրում լիազորված միջնորդի միջոցով)՝ ուսումնասիրելու հարձակվողին տեղական ակումբներից մեկը տեղափոխելու հնարավորությունը:
Ենթադրվում է, որ «Բարսելոնան» կարող է Լևանդովսկու համար պահանջել 30 միլիոն եվրո, սակայն ամենաիրատեսական գինը մոտ 20 միլիոնն է։ Հարձակվողի պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։ Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը կատալոնացիների կազմում անցկացրել է 21 հանդիպում, դարձել 9 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։