«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը գնահատել է թիմի ելույթը Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի՝ «Արսենալի» դեմ խաղում (1:1).
«Աստված իմ, որքան ուժեղ են նրանք: Լավ նորությունն այն է, որ մենք նույնպես լավն ենք: Հաշվի առնելով, թե ինչպես սկսեցինք երկրորդ խաղակեսը, պետք է գոլ խփեինք։: Բայց ընդհանուր առմամբ խաղը հիանալի էր»,- Կլոպի խոսքը մեջբերում է BBC-ն:
«Արսենալը» (40 միավոր) պահպանեց առաջատարի դիրքը Պրեմիեր լիգայում: «Լիվերպուլը» (39) շրջանցեց «Աստոն Վիլային» և բարձրացավ մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղ:
Հաջորդ տուրում մերսիսայդցիները արտագնա խաղում կխաղան «Բարնլիի» հետ, հանդիպումը կկայանա դեկտեմբերի 26-ին։