Իսպանական Լա լիգայի 4-րդ տուրի հետաձգված խաղում «Ատլետիկոն» սեփական հարկի տակ հաղթեց «Սևիլիային»՝ 1-0:
Հանդիպումը պետք է կայանար սեպտեմբերին, սակայն եղանակային պատճառով հետաձգվել էր։
Միակ գոլը 47-րդ րոպեին խփեց Մարկոս Լյորենտեն։
Մադրիդի «Ատլետիկոն» (38 միավոր) Լա Լիգայում բարձրացավ երրորդ տեղ՝ լրացուցիչ ցուցանիշներով առաջ անցնելով «Բարսելոնայից» (38): «Սևիլիան» (16) մնաց մրցաշարային աղյուսակի 15-րդ տեղում: