Ավարտվեց Անգլիայի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի հանդիպումը, որում հանդիպեցին «Տոտենհեմն» ու «Էվերտոնը»։
Հանդիպումն ավարտվեց տանտերերի՝ 2-1 հաշվով հաղթանակով։ Լոնդոնյան թիմի կազմում աչքի ընկան Ռիշարլիսոնն ու Սոնը, իսկ հյուրերի կազմում՝ Գոմեսը։
Այս հանդիպումից հետո «Տոտենհեմը» բարձրացավ չորրորդ տեղ Անգլիայի Պրեմիեր լիգայի 2023/2024 մրցաշրջանի մրցաշարային աղյուսակում։ Թիմը 18 խաղում վաստակել է 36 միավոր։ «Էվերտոնը» 16-րդ տեղում է՝ նույնքան խաղից հետո վաստակելով 16 միավոր։
18-րդ տուրի շրջանակում կայացած ևս մեկ խաղում «Բորնմուտը» Սոլանկեի հեթ-տրիկի շնորհիվ հաղթեց «Նոթինգհեմին»։ Վերջինիս կազմում աչքի ընկան Էլանգան ու Վուդը։