«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին ճանաչվել է 2023 թվականի Աշխարհի ակումբային առաջնության լավագույն ֆուտբոլիստ։
Դեկտեմբերի 22-ին կայացավ 2023 թվականի Աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչ հանդիպումը, որում հանդիպեցին անգլիական «Մանչեսթեր Սիթին» և բրազիլական «Ֆլումինենսեն»։ «Մանչեսթեր Սիթին» հաղթեց 4-0 հաշվով։
Անգլիական ակումբի կազմում գոլի հեղինակ են դարձել Ալվարեսը (երկու գոլ) և Ֆոդենը։ «Ֆլումինենսեի» պաշտպան Նինոն ևս մեկ գնդակ ուղարկեց սեփական դարպասը:
Մրցաշարում Ռոդրին երկու հանդիպում է անցկացրել։