«Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի գործակալ Ռաֆայելա Պիմենտան պատասխանել է Միլանի «Ինտերի» հետ ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ բանակցությունների մասին տեղեկություններին։
«Ինտերի» հետ բանակցություններ Սպերցյանի շո՞ւրջ. Դա ճիշտ չէ։ Մենք չէինք ցանկանա մեկնաբանել ասեկոսեները»,- Պիմենտայի խոսքերն է մեջբերում RB Sport-ը։
Հաղորդվում էր նաև, որ ֆուտբոլիստով հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուսը»։
Հիշեցնենք, որ 23-ամյա Սպերցյանը «Կրասնոդարի» ակադեմիայի սան է։ Ընթացիկ մրցաշրջանում հայ կիսապաշտպանը «ցլերի» կազմում Ռուսաստանի Պրեմիեր լիգայում անցկացրել է 18 հանդիպում, դարձել ութ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։