ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է ֆրանսիական ակումբի հարձակվող Կիլիան Մբապեի հետ հարաբերությունների մասին։
«Ինչպես միշտ, ես և Մբապեն իդեալական հարաբերություններ ունենք։ Ես չգիտեմ, թե ինչու եք ինձ անընդհատ տալիս այս հարցը, քանի որ ես շատ մտերիմ եմ իմ խաղացողներից շատերի հետ: Ես ու Կիլիանը միշտ շատ մտերիմ ենք եղել։ Նա միշտ կատակում և ծիծաղում է։ Ես նույնպես սիրում եմ ծիծաղել։ Մենք լավ հարաբերություններ ունենք նաև այլ ֆուտբոլիստների հետ»,- Էնրիկեի խոսքը մեջբերել է RMC Sport-ը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ Էնրիկեի և Մբապեի հարաբերությունները ծայրահեղ լարված են այն պատճառով, որ ֆուտբոլիստին դուր չի գալիս այն դիրքը, որտեղ իրեն օգտագործում է իսպանացի մարզիչը։