Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոսել է ազգային հավաքականի և ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի մասին։
— Մբապեն հիանալի ֆուտբոլիստ է։ Նրա ապագա՞ն։ Ես նրա գործակալը չեմ: Նախ ուզում եմ շնորհավորել նրա ծննդյան տարեդարձը (դեկտեմբերի 20)։ Երկրորդ՝ նա մեծ մարզիկ է։ Նա ավագն է։
2024 թվականին լինելու է Եվրոպայի առաջնություն, որը, հուսով եմ, կհաղթենք։ Նա մի թիմի ակունքներում է, որը կունենա երիտասարդ տաղանդներ, ինչպիսիք են Զաիր-Էմերին», — ասել է Ֆրանսիայի նախագահը: