«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է թիմի հարձակվողներ Մարկուս Ռեշֆորդի և Ռասմուս Հոյլունդի խաղի մասին։
«Ես խորապես հավատում եմ, որ Հոյլունդը և Ռեշֆորդը կարող են շատ գոլեր խփել: Ռեշֆորդը, որն աշխատել է իմ գլխավորությամբ անցյալ տարի, ապացուցել է, որ կարող է շատ գոլեր խփել, երբ լավագույն մարզավիճակում է: Վստահ եմ, որ նա դա կանի», — Տեն Հագի խոսքն է մեջբերել BBC Sport-ը:
Այս մրցաշրջանում Ռեշֆորդը անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Հոյլունդը 21 խաղում 5 գոլ է խփել։