«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը պատասխանել է հունվարյան տրանսֆերային պատուհանի հնարավոր ձեռքբերումների մասին հարցին։
«Ես գոհ եմ ներկայիս կազմից: Մենք պարզապես չափազանց շատ խաղացողներ ունեինք անհասանելի: Երբ Կազեմիրոյի նման խաղացողները վերադառնան, Մարտինեսը վերադառնա, Մեյսոն Մաունթը վերադառնա… տրանսֆերային պատուհանից հետո մենք շատ ավելի ուժեղ կլինենք»,- տեն Հագի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։