Հայտնի է դարձել, թե Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոն երբ կվերադառնա խաղադաշտ:
Բրազիլացին վնասվածք էր ստացել Լա Լիգայի 18-րդ տուրի՝ «Ալավեսի» հետ երեկ կայացած խաղում ծնկի հարվածի արդյունքում և խաղի հենց վերջում ստիպված է եղել լքել խաղադաշտը։
Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն՝ վկայակոչելով Մադրիդի «Ռեալի» պաշտոնյաներին, հարձակվողը պատրաստ կլինի Իսպանիայի առաջնության՝ «Մալյորկայի» դեմ հաջորդ հանդիպմանը, որը կկայանա հունվարի 3-ին։
Այս մրցաշրջանում Ռոդրիգոն մադրիդցիների կազմում անցկացրել է 24 հանդիպում, դարձել 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։