«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կիսվել է «Վեսթ Հեմի» կիսապաշտպան Ջարոդ Բոուենի մասին իր կարծիքով։
Դեկտեմբերի 20-ին անգլիացի կիսապաշտպանը խփեց իր թիմի միակ գոլը Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի՝ «կարմիրների» դեմ խաղում (1:5):
«Վեսթ Հեմը» ֆիզիկապես ուժեղ թիմ է. Պետք է խոստովանեմ, որ Դեյվիդ Մոյեսն անհավանական աշխատանք է կատարել: Նրանք կրկին լավ են հանդես գալիս Եվրոպայում, և դա տպավորիչ է: Եվ սա՝ չնայած վնասվածքներին։ Նրանք խաղում են առանց Անտոնիոյի, ուստի Բոուենը պետք է խաղա որպես հարձակվող: Պետք է խոստովանեմ, որ նա, ամենայն հավանականությամբ, իմ սիրելի խաղացողն է, բացի իմ բոլոր խաղացողներից: Հրաշալի է, թե ինչ է նա անում և ինչպես է մեծացել»,- Կլոպի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը:
27-ամյա Բոուենն այս մրցաշրջանում «Վեսթ Հեմի» կազմում անցկացրել է 22 խաղ բոլոր մրցաշարերում՝ դառնալով 12 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: