Ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը, որն ավելի վաղ հանդես է եկել բրազիլական «Գրեմիոյում», կդառնա ամերիկյան «Ինտեր Մայամիի» խաղացող, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Ըստ աղբյուրի՝ ամեն ինչ պատրաստ է պայմանագրի ստորագրման և պաշտոնական հայտարարության համար։ 36-ամյա ֆուտբոլիստը մեկ տարվա պայմանագիր կկնքի, որը կներառի այն ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու տարբերակ։
Հիշեցնենք, որ Լուիսի «Բարսելոնայի» մի քանի նախկին գործընկերներ խաղում են ամերիկյան ակումբում՝ Լիոնել Մեսսին, Ժորդի Ալբան և Սերխիո Բուսկետսը։
Սուարեսը «Գրեմիո» է տեղափոխվել ուրուգվայական «Նասիոնալից» 2023 թվականի ձմռանը՝ ազատ գործակալի կարգավիճակով։ Հարձակվողը բրազիլական Ա Սերիայի 33 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 17 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 4 միլիոն եվրո։