Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է Սուպերլիգայի ստեղծման մասին.
«Մեր կողմից ամեն ինչ շատ պարզ է՝ մենք մնում ենք նույն դիրքորոշմանը։ Մենք սիրում ենք խաղալ Չեմպիոնների լիգայում և կշարունակենք դա անել, մեր ծրագրերը չեն փոխվում»,- Արտետայի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը:
«Ֆուտբոլասերներն ու կիրքը, որը նրանք բերում են խաղին, հիմնական պատճառն է, թե ինչու է այս խաղը պատկանում նրանց: Մենք պետք է հոգ տանենք նրանց մասին, նրանց կարծիքը շատ կարևոր է»,- ասել է Արտետան:
«Արսենալը» նաև հայտարարություն է տարածել Սուպերլիգային մասնակցելուց հրաժարվելու մասին։ «Մանչեսթեր Սիթին», «Չելսին», «Տոտենհեմը» և ՄՅՈՒ-ն նույնպես հրաժարվել են մասնակցել մրցաշարին: