Կարլո Անչելոտին ասել է, որ «Ռեալն» արժանի էր «Ալավեսին» հաղթելուն. Լա Լիգայի 18-րդ տուրի խաղում մադրիդյան ակումբը հաղթեց 1-0 հաշվով։
«Թիմը մեծ ջանքեր գործադրեց, և ես կարծում եմ, որ ի վերջո մենք արժանի էինք հաղթանակի։
Հանդիպումը շատ բարդ ստացվեց։ Երբ 10 հոգով ես կազմում, շատերը կարող են մտածել, որ մրցակիցը կարող է գոլ խփել, բայց մեր թիմն աննախադեպ էներգիա ունի։ Մենք լավ պահեցինք գնդակը, շատ լավ պաշտպանվեցինք և պարգևատրվեցինք:
Ինչ վերաբերում է Լուկաս Վասկեսի խաղին, նա դարձավ գոլի հեղինակ, իսկ «Վիլյառեալի» հետ վերջին հանդիպմանը գոլային փոխանցում կատարեց։ Նա ամենաբարձրահասակ խաղացողը չէ, բայց տուգանային հրապարակում վտանգավոր է։
Մեզ համար դժվար ու բարդ հանդիպում էր, բայց թիմի՝ խաղին նվիրման շնորհիվ մենք հաղթեցինք»,- մեջբերում է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիին Marca-ն։