Իսպանական Լա լիգայի 18-րդ տուրում առաջատար «Ժիրոնան» արտագնա խաղում ոչ-ոքի խաղաց «Բետիսի» հետ։
Թիմերը փոխանակեցին մեկական գնդակ։ 39-րդ րոպեին Դովբիկը բացեց հաշիվը։ Տանտերերը պատասխան գոլը խփեցին 88-րդ րոպեին։ Գոլի հեղինակ դարձավ Պեզելան։
Այս խաղից հետո «Ժիրոնան» 45 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակն ու 3 միավորի առավելություն ունի «Ռեալի» նկատմամբ։ Մադրիդյան թիմն այս տուրի խաղը դեռ չի անցկացրել։