Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել Սուպերլիգայի վերաբերյալ.
«Մանչեսթեր Սիթի» ֆուտբոլային ակումբը հաստատել է, որ պաշտոնապես մտել է 2021 թվականին Եվրոպայի Սուպերլիգայի ծրագրի խմբից դուրս գալու գործընթացի մեջ:
Մեր դիրքորոշումը չի փոխվել։ Մենք հավատարիմ ենք մնում եվրոպական ֆուտբոլի արժեքներին և կշարունակենք համագործակցել այլ ակումբների հետ Եվրոպական ակումբների ասոցիացիայի միջոցով և մասնակցել ՈՒԵՖԱ-ի մրցումներին»,- ասվում է ակումբի պաշտոնական հաղորդագրության մեջ։
«Չելսիի» մամուլի ծառայությունը ևս հայտարարություն է տարածել Սուպերլիգայի վերաբերյալ.
«Եվրոպական դատարանի այսօր կայացրած որոշումը չի փոխում «Չելսի» ֆուտբոլային ակումբի դիրքորոշումը։ Մենք խորապես հավատում ենք, որ աշխատելով Պրեմիեր լիգայի, եվրոպական այլ ակումբների, ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի հետ, մենք կարող ենք միասին շարունակել զարգացնել եվրոպական ֆուտբոլը՝ ի շահ բոլորի»,- ասվում է ակումբի հայտարարության մեջ:
«Եվրոպական Սուպերլիգայի վերաբերյալ այսօրվա որոշումից հետո մենք ցանկանում ենք հաստատել, որ մեր դիրքորոշումը չի փոխվել։ Մենք հավատարիմ ենք մնում եվրոպական ֆուտբոլի արժեքներին և կշարունակենք աշխատել այլ ակումբների հետ ECA-ի միջոցով և մասնակցել ՈՒԵՖԱ-ի մրցումներին», — ասված է «Տոտենհեմի» հայտարարության մեջ: