Ֆրանսիական «Մոնակո» ֆուտբոլային ակումբը արձագանքել է Եվրոպական դատարանի որոշմանը Եվրոպական Սուպերլիգայի և ՈՒԵՖԱ-ի վերաբերյալ՝ այդ կապակցությամբ պաշտոնական հայտարարություն տարածելով։
«Եվրամիության Արդարադատության դատարանի որոշման համաձայն՝ «Մոնակոն» իր լիակատար հավատարմությունն է հայտնում մարզական արժանապատվության սկզբունքին, որը կարգավորում է ՈՒԵՖԱ-ի մրցումները և Ֆրանսիայի առաջնությունը։
«Մոնակոն կշարունակի համագործակցել Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի Լիգա 1-ի ակումբների հետ, որպեսզի աստիճանաբար և հավաքականորեն մասնակցի ֆուտբոլի զարգացմանը»,- ասվում է ֆրանսիական ակումբի պաշտոնական հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ հինգշաբթի օրը՝ դեկտեմբերի 21-ին, եվրոպական դատարչանն անօրինական է ճանաչել ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի գործողությունները՝ արգելել 2021 թվականին Սուպերլիգայի ստեղծումը։
Սկզբում Սուպերլիգա ստեղծելու նախագծին աջակցել են եվրոպական 12 թոփ ակումբներ։ «Մանչեսթեր Յունայթեդը» նրանցից մեկն էր: Սուպերլիգայի մասնակիցների հայտացուցակում այս պահին միայն «Բարսելոնան» ու «Ռեալն» են։ Իսպանական թիմերը չեն կարող դուրս մնալ Չեմպիոնների լիգայից, եվրոպական մրցաշարերից կամ ՖԻՖԱ-ի մրցաշարերից։