Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի մարզադաշտում կայացել է ֆուտբոլային հանդիպում:
Ադրբեջանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի շրջանակում Ստեփանակերտում այսօր կայացել է «Քարաբաղ»-MOIK հանդիպումը:
Ստեփանակերտի մարզադաշտը կառուցվել է 1955-1956 թվականներին։ Մարզադաշտն ամբողջությամբ վերանորոգվել է 2004-2005 թվականներին և վերանվանվել Ստեփանակերտի Հանրապետական մարզադաշտ։ 2015 թվականին կատարված վերանորոգումից հետո մարզադաշտի բնական խոտածածկը փոխարինվել էր արհեստական տորֆով։ Նույն թվականին մարզադաշտում անցկացվեցին 6-րդ Համահայկական խաղերի ֆուտբոլային հանդիպումներ։
2019 թվականին հենց այս մարզադաշտն է ընդունել ConiFA-2019 (Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիա) Եվրոպայի առաջնության մրցաշարը։