«Բայերը» դարձավ գերմանական ֆուտբոլի պատմության մեջ առաջին թիմը, որն անպարտելի է մնացել մրցաշրջանի առաջին 25 հանդիպումներում բոլոր մրցաշարերում:
Այս մրցաշրջանում Լևերկուզենի թիմը Խաբի Ալոնսոյի գլխավորությամբ Բունդեսլիգայում տարել է 13 հաղթանակ և 3 ոչ-ոքի խաղացել։
Թիմը նաև հաղթել է Եվրոպայի լիգայի և Գերմանիայի գավաթի բոլոր հանդիպումներում՝ համապատասխանաբար 6 և 3 հաղթանակ:
16 տուրից հետո «Բայերը» 42 միավորով շարունակում է գլխավորել Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։