Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբները չեն կարողանա մասնակցել Եվրոպայի Սուպերլիգային։
«Նոր օրինագծի համաձայն՝ Պրեմիեր լիգայի ակումբները հնարավորություն չունեն միանալու Սուպերլիգային, քանի դեռ չեն ցանկանում հեռանալ անգլիական ֆուտբոլից»,- ասել է լրագրող Բեն Ռամսբին։
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիան դուրս եկավ Եվրամիությունից (ԵՄ) 2020 թվականի փետրվարին։ Այդ իսկ պատճառով Եվրադատարանի որոշումը չի տարածվում անգլիական թիմերի վրա։ Այն ակումբները, որոնք կցանկանան մասնակցել նոր մրցաշարին, դուրս կմնան առաջնությունից։
Նախկինում Եվրոպական դատարանը անօրինական էր ճանաչել ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի գործողությունները՝ արգելելու Սուպերլիգայի ստեղծումը 2021 թվականին։