ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն քննարկել է, թե ինչն է ավելի կարևոր իր թիմի համար՝ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ դուրս գալը, թե հարձակվող Կիլիան Մբապեի հետ համագործակցությունը շարունակելը։ Հիշեցնենք, որ եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի 1/8 եզրափակչի փուլում փարիզցիները երկխաղյա դիմակայությունում կմրցեն իսպանական «Ռեալ Սոսյեդադի» հետ։
«Հասնե՞լ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ, թե՞ նոր պայմանագիր կնքել Մբապեի հետ: Ես կընտրեի երկուսն էլ։
Ցանկացած մարզչի գլխավորությամբ Կիլիանը 50 գոլ կխփի։ Ես ու նա շատ լավ ենք իրար հետ։ Մամուլում շատ տարբեր տեղեկություններ կան, բայց ես հիանալի հարաբերություններ ունեմ Մբապեի հետ»,-Էնրիկեի խոսքերն է փոխանցում Ֆաբրիցիո Ռոմանոն։