ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է 16-ամյա կիսապաշտպան Իտան Մբապեի նորամուտի մասին։ Նա փոխարինման է մտել Լիգա 1-ի 17-րդ տուրի «Մետցի» հետ հանդիպման (3:1) 90+2-րդ րոպեին։
«Ինչ վերաբերում է Իտանին, ապա նա արժանի էր իր նորամուտին և այն վաստակում էր յուրաքանչյուր մարզման ժամանակ: Նա ինձ հենց սկզբից էլ դուր եկավ, շատ որակներ ունի։ Նա ունի այնպիսի ազգանուն, որը կարող է շատ ծանր լինել, որպեսզի որոշ մարդիկ կարողանան կրեն իրենց մեջքին, բայց նա շատ որակյալ խաղացող է: Վստահ եմ, որ նա շատ հանդիպումներ կանցկացնի «Պարի Սեն Ժերմենի» կազմում։ Նա արդեն ակումբի իսկական անդամ է, և հուսով եմ, որ կդառնա ապագայի խաղացողներից մեկը»,- Էնրիկեի խոսքերն է մեջբերում ՊՍԺ-ի պաշտոնական կայքը։
Իտան Մբապեն Կիլիան Մբապեի եղբայրն է, որը վերջին հանդիպմանը մասնակցել է առանց փոխարինման և դարձել է երկու գոլի հեղինակ։
Դեկտեմբերի 20-ին Կիլիան Մբապեն դարձել է 25 տարեկան։ Նրա եղբայր Իտանը դեկտեմբերի 29-ին կնշի իր 17-ամյակը։