Ֆրանսիայի Լիգա 1-ի առաջնության 17-րդ տուրի շրջանակում ՊՍԺ-ն սեփական հարկի տակ ընդունել էր «Մեցին»։
Հանդիպումն ավարտվեց տանտերերի՝ 3-1 հաշվով հաղթանակով։ Փարիզյան թիմի կազմում դուբլ գրանցեց Կիլիան Մբապեն, ևս մեկ անգամ աչքի ընկավ Վիտինյան։
Այս խաղից հետո ՊՍԺ-ն 40 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
Այս տուրի մյուս հանդիպումների արդյունքները․
Նիցա-Լանս / 2-0
Ստրասբուրգ-Լիլ / 2-1
Լիոն-Նանտ / 1-0
Թուլուզա-Մոնակո / 1-2
Կլերմոն-Ռեն / 1-3
Ռեյմս-Հավր / 1-0
Մոնպելյե-Մարսել / 1-1
Բրեստ-Լորյան / 4-0