«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է ֆուտբոլիստների և լոնդոնյան ակումբի ղեկավարության հարաբերությունների մասին։
«Մենք պետք է շարունակենք հավատալ հաջողությանը: Ես վստահում եմ այս նախագծին, ինչպես և իմ խաղացողները: Հենց հավատի շնորհիվ է, որ մենք պատրաստվում ենք ստեղծել մեծ թիմ։
Միշտ միասին լինելը և միմյանց աջակցելը կանոն է, որը կարող է բարելավել մեր խաղամակարդակը: Մենք հիանալի փոխըմբռնում ունենք»,- Պոչետինոյի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։