«Էվերթոնի» կիսապաշտպան Ամադու Օնանան հայտնվել է «Բարսելոնայի» և «Մանչեսթեր Յունայթեդի» ուշադրության կենտրոնում։ Այս մասին հայտնում է Footmercato-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է հետևել բելգիացի ֆուտբոլիստի ելույթներին։ Իսկ «Բարսելոնայի» մասնագետներն արդեն կապ են հաստատել ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ։ Նշվում է, որ հաշվի առնելով ֆուտբոլիստի գինը, «Բարսելոնան» կարող է պատրաստ լինել նրա հետ պայմանագիր կնքել միայն ամռանը, չնայած ձմեռային տրանսֆերային պատուհանում հեռանալու ռիսկին: Հաղորդվում է, որ «Էվերթոնը» 55 միլիոն եվրո է պահանջում:
Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա Ամադու Օնանան անցկացրել է 13 հանդիպում և դարձել մեկ գոլի հեղինակ։