Բոլոնիայի ներկայացուցիչները մեկնել էին Մոսկվա՝ բանակցելու «Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանի տրանսֆերի շուրջ։ Սակայն, ինչպես հայտնում է metaratings.ru–ը, իտալացիները որոշել են հրաժարվել տրանսֆերից՝ չափազանց շատ արտասահմանցի խաղացողների պատճառով։
Այս մրցաշրջանում Տիկնիզյանը անցկացրել է 23 հանդիպում, դարձել 8 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ, ինչպես նաև ստացել է 4 դեղին քարտ։ Նրա պայմանագիրը «Լոկոմոտիվի» հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառ։
Հիշեցնենք, որ Տիկնիզյանի գոլերից մեկն առաջադրվել է ՌՊԼ-ի ամսվա լավագույն գոլի անվանակարգում։