Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Յոսուա Կիմիխը որոշել է հեռանալ իր ներկայիս ակումբից, այս մասին հայտնում են Todofichajes-ը։ Ֆուտբոլիստի՝ կարիերան շարունակելու ամենահավանական տարբերակն Իսպանիայի առաջնությունն է։
Կիսապաշտպանի տրանսֆերի հավակնորդների թվում են կատալոնական «Բարսելոնան», Մադրիդի «Ռեալը» և անգլիական «Մանչեսթեր Սիթին»: Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում հնարավոր է տեղի ունենա ֆուտբոլիստի տրանսֆերը նշված ակումբներից մեկը։
Ֆուտբոլիստը կարիերան շարունակելու իր առաջնահերթ տարբերակն ունի՝ կատալոնական «Բարսելոնան»։ Ինչպես տեղեկացնում է Sport.es-ը, գերմանացի կիսապաշտպանը ցանկանում է այս մրցաշրջանի ավարտից հետո տեղափոխվել հենց իսպանական գրանդ:
Իր հերթին գերմանական Bild-ը գրում է, որ Կիմիխը նոր ֆուտբոլային գործակալ է փնտրում․ Ֆուտբոլիստի նպատակն է շահավետ պայմաններով ձևակերպել իր տրանսֆերն այլ ակումբ, եթե նա որոշի, որ կարիերան չի շարունակի ներկայիս թիմում։
Յոսուան մյունխենյան ակումբում հանդես է գալիս 2015-ից: 28-ամյա կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 75 մլն եվրո։