Գաբրիել Ագբոնլահորն ասել է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր խնդիրը հարձակվողների արդյունավետության պակասն է։
«Ես մի քանի խելահեղ վիճակագրություն ունեմ ձեզ համար: Անտոնի, Հոյլունդ, Մարսիալ, Ռեշֆորդ, Գարնաչո և Սանչո․․․ Այս բոլոր ֆուտբոլիստները չորս գոլ են խփել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում ԱՊԼ-ում։
Իսկ «Արսենալում» հաճախ են ասում, որ Հավերցը վատ մրցաշրջան է անցկացնում։ Եվ միայն նա չորս գոլ է խփել: Այդ դեպքում ի՞նչ պետք է ասել այս թիմի մասին:
Գոլ չեն խփում․․․ և դա խնդիր չի… Դու խաղում ես «Մանչեսթեր Յունայթեդում», խելահեղ փողեր ես վաստակում, նրանք քեզ համար անհավանական տրանսֆերային փոխհատուցում են տալիս։ Սա է պատասխանը, թե ինչու է «Յունայթեդը» այնտեղ, որտեղ հիմա է»,- հարձակվողի խոսքերն է մեջբերում TalkSport-ը։