«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է անգլիական թիմի՝ Աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչ դուրս գալու մասին։
«Մենք հանգստյան օր կունենանք, բոլորս միասին ընթրելու ենք և մթնոլորտ կստեղծենք, որպեսզի խաղացողներն իմանան, թե որքան կարևոր է դա ակումբի համար։ Այս եզրափակիչ դուրս գալու համար պետք է անհավանական բաներ անել, օրինակ՝ հաղթել Չեմպիոնների լիգան: Թերևս այս հանդիպումն իր տեսակի մեջ միակն է ֆուտբոլիստների համար։
Վաղը կսկսենք դիտել «Ֆլումինենսեի» խաղերը, իսկ հետո կփորձենք լավ հանդես գալ։ Մենք այստեղ դեռ ոչինչ չենք հաղթել։
«Մանչեսթեր Սիթին» առաջին անգամ է այստեղ։ Ես ներկայացնում եմ այս անհավանական կազմակերպությունն ու ակումբը: «Ֆլումինենսեի» հետ եզրափակիչը տիտղոս տանող վերջին քայլն է, որը ակումբը դեռ չունի։ Այնպես որ, մենք կփորձենք հաղթել այս տիտղոսը»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Սիթիի» պաշտոնական կայքը։