«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը որոշել է այն ակումբը, որտեղ ցանկանում է շարունակել կարիերան։
Todofichajes-ի տեղեկություններով՝ անգլիացի հարձակվողը ցանկանում է տեղափոխվել կատալոնական «Բարսելոնա»: Ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում Թուրինի «Յուվենտուսն» ու ՊՍԺ-ն, սակայն Մարկուսը ցանկանում է խաղալ միայն «Բարսելոնայի» կազմում: Եթե կողմերը կարողանան պայմանավորվել, ապա գործարքը կկայանա այս մրցաշրջանի ավարտին։
Ռեշֆորդը պայմանագիր ունի ՄՅՈՒ-ի հետ մինչև 2028 թվականի ամառ: Նրա տրանսֆերային արժեքը կազմում է 70 միլիոն եվրո։
Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը անցկացրել է 16 հանդիպում՝ դառնալով երկու գոլի և գոլային փոխանցման հեղինակ։