Դանիայի չեմպիոն և Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի մասնակից «Կոպենհագենը» պատրաստ է վաճառել 18-ամյա Ռունի Բարջիին Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբներից մեկին, հայտնում է 90min-ը։
Ըստ աղբյուրի՝ Բարջիի ծառայություններով հետաքրքրված են մի քանի ակումբներ՝ «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին», «Տոտենհեմը»։ Ճիշտ է, դանիացիները պատրաստ են վաճառել իրենց ֆուտբոլիստի տրանսֆերը միայն այս մրցաշրջանից հետո։
Շվեդ ֆուտբոլիստն այս մրցաշրջանում արդեն 11 գոլ է խփել բոլոր պաշտոնական մրցաշարերում, որոնցից 7-ը՝ Դանիայի առաջնությունում, մեկը՝ Չեմպիոնների լիգայում՝ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում։
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը Transfermarkt-ի համաձայն գնահատվում է 4 միլիոն եվրո։