«Ֆուլհեմի» կիսապաշտպան Ժոաո Պալինյան ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ չի տեղափոխվի «Լիվերպուլ»։ Այս մասին հայտնել է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը X սոցցանցում (նախկինում՝ Twitter):
Ըստ աղբյուրի՝ մերսիսայդցիների ղեկավարությունը որոշել է, որ նման ձեռքբերումը տեղին չէ։ «Լիվերպուլը» այլ նպատակներ ունի տրանսֆերային շուկայում. Նշվում է, որ մի քանի թոփ-ակումբներ շարունակում են հավակնել պորտուգալացի կիսապաշտպանին, այդ թվում՝ Մյունխենի «Բավարիան»:
Ընթացիկ մրցաշրջանում Պալինյան «Ֆուլհեմի» կազմում անցկացրել է 15 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստի գործող համաձայնագիրը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի վերջը։