Մի քանի ֆուտբոլիստ հեռացել է «Վեստ Արմենիայից»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը;
«Երկկողմանի համաձայնությամբ դադարեցվել են պայմանագրերը հետևյալ ֆուտբոլիստներ հետ՝
Սարգիս Մեթոյան, Արտեմ Գեվորգյան, Գագիկ Դաղբաշյան, Զալիմ Մակոեվ, Էրիկ Կարապետյան։
Ակումբի անունից բոլորից շնորհակալություն ենք հայտնում կատարած աշխատանքի համար և մաղթում նորանոր հաջողություններ հետագա կարիերայում»,-ասված է հայտարարությունում։
ՀՊԼ գարնանային հատվածից առաջ «Վեստ Արմենիան» 17 միավորով 8-րդ տեղում է։