«Չելսիի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Միխայիլ Մուդրիկը մեկնաբանել է Անգլիայի լիգայի գավաթի քառորդ եզրափակչում «Նյուքասլի» նկատմամբ տարած հաղթանակը (1:1, 4:2՝ 11 մետրանոցներով).
«Սա շատ նշանակալից հաղթանակ է։ Երբ դու լիովին հավատում ես ինքդ քեզ, ամեն ինչ ստացվում է, և ամեն ինչ հնարավոր է:
Երբ հանդիպումը կոշտ է, պետք է շարունակես առաջ գնալ և հավատալ մինչև վերջին վայրկյանը, քանի որ սա ֆուտբոլ է, որտեղ ամեն ինչ կարող է պատահել։
Մաուրիսիո Պոչետինոն խաղից առաջ ասել է, որ մենք կփորձենք նվաճել այս գավաթը։ Խաղից հետո մեր ծրագրերը չփոխվեցին։ Մենք անհամբեր սպասում ենք դրան և կփորձենք հաղթել:
Իմ համեստ կարծիքով՝ մենք ճիշտ ուղու վրա ենք։ Մենք պետք է հավատանք գործընթացին, մեր մարզչին և միմյանց։ Մենք իսկապես ուժեղ թիմ ունենք։
Ինչ-որ նշանակալի բան հաղթելու համար երբեմն ժամանակ է պահանջվում»,- ուկրաինացի ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում BBC-ն:
«Չելսին» 17 տուրից հետո Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի տասներորդ տեղում է։