«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին կարող է հեռանալ կատալոնական ակումբից։
Ինչպես տեղեկացնում է El Nacional-ը, նրան կարող է փոխարինել «Լիվերպուլի» մարզիչ Յուրգեն Կլոպը։ Գերմանացի մասնագետը հաճախ է շփվում կատալոնացիների նախագահ Ժոան Լապորտայի հետ։
Նախկինում Լապորտան ասել էր, որ ակումբը լիովին վստահում է Չավիին։ 43-ամյա խաղացողը «Բլաուգրանան» գլխավորում է 2021 թվականի նոյեմբերից։ Չավիի պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի կեսերը:
«Բարսելոնան» 35 միավորով զբաղեցնում է Իսպանիայի առաջնության երրորդ հորիզոնականը։ Առաջատարը «Ժիրոնան» է (44 միավոր):