«Նյուքասլի» գլխավոր մարզիչ Էդի Հաուն խոսել է Անգլիայի լիգայի գավաթի քառորդ եզրափակիչի խաղում «Չելսիից» կրած պարտության մասին։
«Սա շատ ցավալի է։ Նման զգացողություններ ունեի ՊՍԺ-ի հետ հանդիպումից հետո։ Տղաներն այնքան ջանք գործադրեցին․․․
Գուցե երկրորդ խաղակեսում մենք տեխնիկապես այնքան էլ լավը չէինք։ Մինչև ընդմիջում մենք գոլ խփեցինք և վտանգավոր էինք հարձակման գծում։ Երկրորդ խաղակեսում թիմն առջևում կորցրեց առավելությունը, բայց լավ պաշտպանվեց:
Մոյսես Կայսեդո՞ն։ Ես նույն կարծիքին եմ, ինչպես շատերը. սա կարմիր քարտ է», — Հաուի խոսքերը մեջբերել է BBC-ն: