Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է Իսպանիայի առաջնության 18-րդ տուրում «Խետաֆեի» հետ ոչ-ոքիի մասին (3:3).
«Չորրորդ հանդիպումն անցկացրինք երեք օրվա տարբերությամբ, հանդիպման մեծ մասը 10 հոգով էինք, ուստի տղաները մեծ ջանքեր գործադրեցին:
Մենք գիտեինք, որ հանդիպումը դժվար է լինելու։ Հավասար ուժերով մենք բավականին լավ էինք վերահսկում խաղը։ Հետո ավելի դժվարացավ, թեպետ մենք դեռ առավելություն ունեինք։ Բացի այդ, Մարկոս Լյորենտեն պետք է փոխարինվեր։
Մրցավարի՝ Սավիչին խաղադաշտից հեռացնելու որոշումից հետո ամեն ինչ փլուզվեց։ Մենք պետք է փոխեինք պլանը: Այդուհանդերձ, մենք անընդհատ պահպանեցինք հաշիվը։ Բայց, ի վերջո մրցակիցը մեծացրեց ճնշումը, սկսեց շանսեր ստեղծել։ Կարելի է ասել, որ մրցակիցն արժանի էր ոչ-ոքիին»,- Սիմեոնեի խոսքն է մեջբերել Marca-ն։
17 տուրից հետո «Ատլետիկոն» 35 միավորով Լա Լիգայի չորրորդ տեղում է։ Մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Ժիրոնան» (44 միավոր):