«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է թիմի վնասվածք ստացած խաղացողների՝ կիսապաշտպան Կևին Դե Բրույնեի և հարձակվող Էրլինգ Հոլանդի ապաքինման մասին։ Ուրբաթ ՝ դեկտեմբերի 22-ին, «Մանչեսթեր Սիթին» աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչում կհանդիպի բրազիլական «Ֆլումինենսեի» հետ։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին:
«Կևինը երեկ սկսել է մարզվել, իսկ վաղը կմարզվի մեզ հետ: Բայց արդեն երեք ամիս է անցել։ Նա չի կարողանա խաղալ եզրափակչում։
Էրլինգը դեռ չի կարողանում մարզվել»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Սիթիի» պաշտոնական կայքը։
Երեկ՝ դեկտեմբերի 19-ին, «Մանչեսթեր Սիթին» աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակիչում 3:0 հաշվով հաղթել է ճապոնական «Ուրավա Ռեդ Դայմոնդսին»։