Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը դուբլի հեղինակ է դարձել Իսպանիայի առաջնության «Խետաֆեի» հետ խաղում։
Ինչպես հայտնում է Opta Sport-ը, ֆրանսիացի ֆուտբոլիստը Մադրիդի «Ատլետիկոյի» կազմում խփեց իր 173-րդ գոլը և դարձավ իսպանական ակումբի պատմության լավագույն ռմբարկուն՝ գոլերով հավասարվելով Լուիս Արագոնեսին։
Հիշեցնենք, որ Մադրիդի «Ատլետիկոն» ու «Խետաֆեն» չբացահայտեցին հաղթողին Իսպանիայի առաջնության 18-րդ տուրի խաղում՝ 3:3:
Միավորների քանակով «Ատլետիկոն» հավասար է «Բարսելոնային»: Երկու թիմերի ակտիվում կա 35-ական միավոր։