Ինչպես տեղեկացնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, կենտրոնական կիսապաշտպան Պեդրին կրկին շարքից դուրս է եկել։
Երեկվա մարզման ժամանակ ֆուտբոլիստը հարված է ստացել ոտքին և ստիպված է եղել վաղաժամ ավարտել այն։
Բժիշկները կանխատեսում են, որ ֆուտբոլիստը շարքից դուրս կմնա մոտ 2-3 շաբաթ։