«Պալմեյրասի» 17-ամյա ֆուտբոլիստ Էնդրիկը, որը 2024 թվականի ամռանը կդառնա «Ռեալի» խաղացող, խոսել է այն մասին, թե ինչու է որոշել միանալ մադրիդյան ակումբին, այլ ոչ թե Լոնդոնի «Չելսիին»։
«Սկզբում ինձ գրավում էր Պրեմիեր լիգան և կյանքը Լոնդոնում: Բոլորի համար ակնհայտ է, որ «Չելսին» ուժեղ բրենդ է։ Այս թիմին վերջին 10 տարիների ընթացքում երկու անգամ հաջողվել է հաղթել Չեմպիոնների լիգայում։ Այնուամենայնիվ, ես միշտ հասկացրել եմ իմ գործակալին, որ իմ երազանքը Մադրիդի «Ռեալն» է։ Այդ իսկ պատճառով ես կմիանամ մադրիդյան թիմին»,- Էնդրիկի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։