«Լայպցիգը» Բունդեսլիգայի 16-րդ տուրի խաղում ոչ-ոքի խաղաց «Վերդերի» հետ․ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով։
Հյուրերի կազմում 47-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Լոիս Օփենդան։ Տանտերերի կազմում 75-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Ջասթին Գիդեոնը։
«Լայպցիգն» իր անպարտելիության շարքը հասցրեց 4 հանդիպման՝ 3 հաղթանակ և 1 ոչ-ոքի։ Ակումբը վաստակել է 33 միավոր և զբաղեցնում է երրորդ հորիզոնականը Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում։
«Վերդերը» վաստակեց 16 միավոր և բարձրացավ 13-րդ հորիզոնական։