«Նոթինգհեմ Ֆորեսթի» գլխավոր մարզիչ Սթիվ Կուպերը հեռացել է ակումբից։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
«Մենք շնորհակալություն ենք հայտնում Սթիվին՝ մեզ հետ ունեցած ժամանակաշրջանում իր նվիրվածության և մեր երկրպագուների և Նոթինգհեմ քաղաքի հետ ունեցած անհավանական կապի համար:
Սթիվը միշտ կմնա ակումբի ընկերը և միշտ ողջունելի կլինի «Սիթի Գրաունդում»: Մենք նրան հաջողություն ենք մաղթում իր հետագա գործունեության մեջ»,- ասվում է «Նոթինգհեմ Ֆորեսթի» նախագահ Էվանգելոս Մարինակիսի հայտարարության մեջ:
44-ամյա ուելսցին «Նոթինգհեմ Ֆորեսթը» գլխավորում է 2021 թվականի սեպտեմբերից։ 17 տուրից հետո թիմը 14 միավորով Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 17-րդ տեղը։