«Մանչեսթեր Սիթիի» նախկին հարձակվող Սերխիո Ագուերոն խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում չեմպիոնական տիտղոսի գլխավոր հավակնորդների մասին։
«Երբեք չպետք է թերագնահատեք «Մանչեսթեր Յունայթեդին»։ Նրանք «Մանչեսթեր Սիթիի» տիտղոսին սպառնացող գլխավոր վտանգներից են։ «Տոտենհեմը» նույնպես տիտղոսի հավակնորդ է և զգալիորեն առաջադիմել է Պոստեկողլուի օրոք: «Նյուքասլը» նույնպես հաղթելու լավ հնարավորություններ ունի՝ չնայած իր անհետևողական արդյունքներին: Այս թիմը միշտ կենտրոնացած է պայքարի վրա»,- Ագուերոյի խոսքերն է մեջբերում Goal.com-ը։
«Արսենալը» ներկայումս գլխավորում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը: