«Կոպենհագենի» գլխավոր մարզիչ Յակոբ Նեյստրուփը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանության արդյունքները․ այդ փուլում դանիական թիմը կհանդիպի «Մանչեսթեր Սիթիի» հետ։
«Սա ամենադժվար մրցակիցն է բոլոր հնարավորներից: «Մանչեսթեր Սիթին» թիմ է, որը գերազանցում է շատերին և ունի հիանալի, անհատապես ուժեղ խաղացողներ: Աշխարհի լավագույն ակումբային թիմը։
Այնուամենայնիվ, մենք անցյալ տարի ցույց տվեցինք, որ կարող ենք տանը լավ արդյունքի հասնել նրանց դեմ, թեև նրանք խաղում էին 10 հոգով։
Բայց խոսքը մեր ունեցած հնարավորություններից օգտվելու և պատասխան խաղի համար դրական արդյունքի հասնելու մասին է»,- մարզչի խոսքերն է մեջբերում դանիական Tipsbladet-ը։